Պատկերասրահ

                 Օսկար Կլոդ Մոնե   
(ֆր.՝ Oscar Claude Monet) (ծնվ. 14 նոյեմբերի 1840 - մահ. դեկտեմբերի 5 1926թ.), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։Նա հանդիսանում է այս ուղղության ռահվիրան,որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան:Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ:1858-59թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ,իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում: Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում»,«Կամիլլա»,«Կինը այգում» և այլն:Նկարների մեծ մասն արված է բնության գրկում,նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը,բնության գունային հարստությանը: 1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում,ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը:Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից,քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները: Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները,երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ,գունեղ,թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ:Նկարների սյուժենրը պարզ են,բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում»,«Բել-Իլի ժայռերը» և այլն): Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին:Նա ստեղծում է Վենետիկը,Թեմզը,Ռուանի տաճարըպատկերող նկարներ:Այս գործերում պարզ երևում է,որ ակնթարթային տպավորությունների պատկերումով տարված Մոնեի նկարները կորցնում են իրենց ամբողջական,ավարտուն տեսքը՝ նմանվելով պատահական թռուցիկ էտյուդների:Էսքիզային,հաճախ նաև դեկորատիվ,պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործություննրը: Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց,այն միևնույն է,մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա:


























Комментариев нет:

Отправить комментарий