Հեղինակ


    Թերևս երբեք չեմ սիրել այս բառը, ասել է թե պատմիր քո մասին, առանձնապես պատմելու բան չկա և ընդհանրապես կարծում եմ  էությունը, մարդկային աուրան բնորոշելու համար զուտ կենսագրական տվյալները կամ կյանքի անցած ճանապարհը, ինչպես էլ նկարագրես դիմացինի համար հասկանալի չի լինի, դե լավ որոշ չափով:

 Ինչևէ կյանքի գույներից ստեղծում եմ իմ հորիզոնները, իմ բևեռները հարուստ են մարդկային ոլորտների մասնագիտական տարատեսակ շփումներով: Կարեկցանքով եմ շռայլում ժամանակս, ծարավ ու ագահ գեղեցիկը գնահատող, համբերող նոր լուսաբացի առկայծմանը, բայց ոչ տանուլ տալով օրվա հորդորը: Անհավանական հատվածներում գողանում եմ բնությունից թողածը, և հարստացնում գրասեղանս,կտավներս,գրառումներս, որ նկարագրելու են օրվա խղճի հանրագիտարանը: 
  Խենթություններս երկունքի պահից պարուրել են, գրավել են շրջապատի ուշադրությունը չսպասված պահերին, ապրում եմ այնպես ինչպես, որ սիրտս կկամենա, լիաթոք կերպով վայելում եմ  անհոգ ու խնդիրներով լեցուն անհագ կյանքիս վայրկյանները: Պատմություններ որ ամեն օրվա բացվելուն պես սպասված են, փնտրում եմ նորություններ, մարդիկ ովքեր հարուստ բանականության տեր են, մանկական հոգով, հասուն դատողությամբ և խենթ մտածելակերպով: Միատոն և օդում կարծրացած փնջերից զուրկ եմ, որովհետև ունեմ իմ գույները, որոնք ամեն օր ներկում են նոր լուսաբաց...

       Ինչ արած ես էլ այսպիսին եմ...
                                                                         artbarsegh




Ողջյուն՝ իմ բարեկամ, ընկեր, հարազատ և քննադատ, երբեմն շատ ու շատ ասելիք կա, որ ուզում ես արտաքին աշխարհին ասել, հայտարարել, կյանքի կոչել հերթական նախաձեռնությունը, նպատակը և մարդկային խխճի կարեկցանքը արթնացնել յուաքանչյուրիս ներսում և վերջապես գեղեցիկը գնահատող մարդկանց հրամցնել այն ամենը, ինչը տեսնում ես սեփական աչքերով և դիմացինի հայացքին խորթ, այս և մնացած այլ չասված նախադասությունների համար ստեղծեցի իմ անհատական բլոգը, որտեղ սակայն ներառված կլինեն եզակին և գեղեցիկը: Դե հասկանալի է նաև, որ ոչ բոլորին այն դուր կգա, պարտադիր էլ չէ, բայց կարևորը էջերի մեջ հրամցվող նյութերը, ինչ-որ բան կփոխեն ընթերցողի կյանքում:
  Կարող ենք նաև համագործակցել միասին,կարող ենք մեր ենթադրություններն ու կամայական նախաձեռնությունները հստակեցնել և համամիտ լինել ճիշտ, հստակ հարցերի և գաղափարների շուրջ: Քաղաքականությունից զուրկ եմ և առհասարակ նման նյութեր երբեք չի լինելու այս բլոգում, սակայն ոչ իմ իրավունքներից և այն մարդկային արարածների հայացքներից, ովքեր ինձ պես երիտասարդ են կյանքով լի և փորձում են պահել իրենց արյան, դրոշի և ԵՍ կոչվածի արժեքները: Այնպես որ, բոլոր հնչեցված նախադասությունները պատկանում են ինձ և հեղինակային իրավունքի նորմերը նույնպես: Կարող եմ վստահ ասել, որ յուրաքանչյուր նոր թեմա, կամ գրառում իր նկարագրությամ կտեղադրվի և հասանելի կլինի յուրաքանչյուրին, անկախ սեռից, տարիքից և մարդկային խտրականությունից: Թերևս այսքանը, իսկ համագործակցության համար կարող եք ուղարկել ձեր հարցերն ու նամակները բլոգում նշված կորդինատներով: Շնորհակալություն և բարի գալուստ հետաքրքիր անկյուն:

                                                                         Հարգանքներով՝ Արտակ Բարսեղյան
05.05.2014թ.

    

Комментариев нет:

Отправить комментарий