Գրառումներ












Էն մակերեսը, որտեղ քո՛ «Ես»-ը
Վաղվա կապող ծիածանին թքած կունենա,
Արհամարելով ապագայի շռայլ ծեսը,
«Սիրում եմ» բառիդ համար
Ես դասալիք կլինեմ աշխարհում ներկա
Որ քո՛ կեսն եմ...



 artbarsegh


















Ցանկություններից անտեղյակ,
ես արհամարել եմ սպասումնե՜րս,
որ քո՛ ճամփեքով եկող երազներդ
ապավինեմ,
զլացել եմ,  որ աշխարհի տաքը
ինձ բաժին մնա,
դատարկվել եմ, տվել անգամ
ինքս չտեսած,
ափերս բա՜ց
քեզ իրական շոշափելի,
իսկ ինձ սառը անուրջ թվաց,
ինչքա՞ն կարիք դեռ կա աշխարհում,
մի քիչ ինձ թող
ինձ հետ մնա,
հեռու՛ մնա ցոփ շռայլից,
ու կարեկից առավոտներին,
մի ապրեցրու երեկվա կեղծ քունը,
և անքուն է այսօր հոգիս,
 որ քո մոտ է գտել  կիսատ թողած
 են սպասումները

որ ցնդում է հավիտենի՜ց...

artbarsegh


 





















... Մի Պատառ Հրաշք...
Ես քեզ սիրում եմ սիրուց առավել ...
Հրաշք կատարվե՜ր,
Ու բոսորագույն հագած կարոտս
Գլխիկոր թակեր խարխուլ տնակիդ
Կիսաբաց դուռը և գրկեր դողը
Ավետումների՝ հայտնությամբ ոսկե՜,
Ուղեղի ցնցում ստացած լռությունները
Վառեին սպասումի վերջին գլանակն
Ու դեղին հուշերը կիրակնամուտի
Աղոթք դառնային հավատի վանքում,
Աշխարհի բոլոր հույսի ջահերը
Արևով շիկնեին ձմռան երկնքում,
Եվ երկրագուդը ՍԵՐ պատարագե՜ր ...

Հրաշք կատարվե՜ր
Ու մի անգամ էլ քեզ սիրահարվեի՝
Հազա՜ր տարեկան այրող կարոտով,
Թող մի անգամ էլ իմ երազները
Կախաղան ելնեին ու հաղթեին մահը՝
Բացահայտորեն իմ կողմից հերքվող,
Որովհետև սիրտս չունի՛ կնճիռներ,
Երբ քեզ է սիրում, քեզնով է հիվանդ,
Որովհետև բոլոր անկարեկից մահերս
Սիրով են հաղթված ու հետաձգված
Մոտավորապես հավիտենությու՜ն,
Լսո՞ւմ ես, Հրա՛շք, կատարվի՛ր այսօր ...

Մի ամբողջ օր տողերդ գրկած,
Ես քայլեցի անզգա շուրթերիդ հևքով,
Իմ վառվող մարմնով բարուրեցի
Բարևդ, որ հրաժեշտ էլ չգրես՝
Նամակներում քո կեսգիշերային,
Ասում ես` հրաշք կատարվե՜ր այսօր`
Աշխարհում մտազբա՜ղ, մեր կյանքում մոլո՜ր,
Ու քեզ բերեր հեռուներից ինձ մոտ,
Փախցներ դողացո՜ղ, հեկեկա՜ն ցավից,
Անսպառ մայթերին ինձ ու քեզ գամեր,
Ուր անգամ փոսերն են եղել կարևոր այնքա՜ն…

Դատարկ են օրերս առանց քո հոտի,
Եվ լույսի տեղակ մութն է երդիկից կախվել,
Բողոքս ցնդած մորմոք է դարձել՝
Չգիտեմ լքյա՞լ եմ, թե՞ դեռ կողակից:
Թող անբուժելի դառնա վարակդ ինձ
Ու թող ցավերից ես կիսատ մնամ,
Միա՜յն թե դարձի գաս դու հեռուներից,
Միա՜յն թե Հրաշք կատարվի այսօր ...

Ես քեզ սիրում եմ առավել ամենից՝
Հաջողից էլ դառը, քաղցր ամեն օրվա
Բարևից կիսատ ու քիչ ամոթխած,
Թե՛ սկզբնաբա՜ռ կյանքում սկսվող,
Թե՛ բաց թողած կարոտ վեճերի՜ց
Ցավերի՜ց էլ դեն, կյանքերի՜ց այն կողմ,
Ես սիրում եմ քեզ, սիրում ամենքից,


Ասում եմ՝ Հրաշք կատարվե՜ր այսօր՝
Քո ձայնող հոգու՜ց, իմ լսող սրտի՜ց ...


Մարգարետ Ասլանյան
Արտակ Բարսեղյան



 


















Եթե գնամ՝ 
Կընտրեմ դժվար ու ցեխոտ ճամփեքը, 
Որ խորը փոսերը քայլերս կապեն 
Եթե մնաս՝ 
Քեզ կթողնեմ արևից ճչացող մայթերը մաքուր, 
Եկած ոտնահետքերիդ պահակ կմնամ,  
Քամված մարմնիցդ մեռոնը պատառ, 
Օրհնված ցավիդ ես պսակ կլինեմ, 
Արահետներ, որոնք բարձունքից կախված են, 
Մացառուտներ բարիկադի նման, 
Ոչ մի ապագա ես չե՛մ հերքի, 
Խեղդամահ ծարավից թավալ չե՛մ գա, 
Որ մաքուր օդը քեզ բաժին հասնի՝ 
Եթե գնաս ... 
Կարիքս անգամ տեղաց եղանակին, 
Սպասելիքներս փաթիլից հրե 
Կամ բողբոջից սառցակալած՝ 
Անպետք կծնի գաճաճ փետուրներս, 
Ցավերս չեղած՝ հազար բերան, 
Խաչակնքվա՜ծ, 
Մի առավոտ էլ չի թողնի պատուհանից 
Օրը գրկեմ, 
Որտեղ դու պիտի արթնանաս: 
Իսկ եթե մնանք՝ 
Չե՛նք խանգարի չլինելուն անգամ, 
Թեկուզ անհաշիվ գնանք ու գանք, 
Բայց չե՛նք վերադառնա. 
Այլ մնալը, որ չենք էլ գնացել... 


Արտակ Բարսեղյան. artbarsegh























Թե՛ բարությունս չի հերիքի,

Հանկարծ՝ չարության դեմ չբողոքես,

Թե չէ մեր կամքից անկախ,

Ծեսից կանցնենք բաժին անեծքի:

Գրկախառնված անսանձ մոլուցքից,

Թա՛ց մազերդ քարկապ լինեն իմ թևերին,

Իսկ այտերդ գաղջ՝ աչքերդ եռ,

Սովոր մի բեռ՝ թող ինձ ներսում հալածի:

Անճա՞ր հո չեմ կդիմանամ

Մենակ թե՞ երակդ իմ թրթիռ սրտից մի կտրի:

Կրծքի՛ս մեջ խցկի անհամերաշխ երթն աշխարհի,

Կուզես գոռա՜, կուզես լացի՜,

Կամ հարվածի՜ թևաթափ եղած,

Բայ՞ց մի ասա, բավ է՝ – դե գնացի…

Ախր գնալնե՞րը հետ չեն դառնում

Որ՛ դարմանով կուզես դարձի,

Ինձ չեն ասել իբրև սփոփանք հարգանքի,

Աչքս վկա, ես եմ տեսել ցավն ամենքի:

Կանցնի ձմեռ, կգա սպասված պահ հուզմունքի

Կանաչներով գրկած սերս,

Ու է՛ս հոտը գարունքի

Հրաժեշտի տեղը ես կվերադառնամ

Բայց կլսեմ հևքըդ լացի:


Արտակ Բարսեղյան   artbarsegh










 



















 Քոնն է՝

 Քե՛զ է պատկանում այսօրվա երազը,

Որ փորձում եմ անփութորեն կյանքի կոչել,

Պարզ է՝գիտեմ,

Հպարտությունս է անպետք

Ցավի տեսակ է, բաժանումը իմ ու քո հնչեղ:

Դեռ շա՜տ կմրսի սփրթնած ձեռքերս

Մե՛կ գրկող, մե՛կ անհետացող քո մատներից

Թող պապանձվի է՛ս աղմկոտ լռությունը,

Միևնույն է՝ ուրիշի հետ կիսել չեմ կարող:

Ին՜չ պատկերող էի:

Դատարկ եմ՝

Արդեն անկարող…

Էլ չե՛մ գուշակի, ժամերը ներկա, օրերը թով,

Իմ թախիծն է, թե երջանկություն քեզ բերող:

Բախտի  ճամփե՛քը, ինչպես կնճիռների հորինված վիճակ,

Բռունցքի մեջ կխեղտենք,

 Քանզի մեկ էինք, կապված մտքով

Փաստ է՝

Մնացինք մենակ:

Թե կա՛ էլ հնարավորություն, ու՞ր է հիմա,

Միթ՞ե սպառվել է, խի՜ղճ, կարեկցա՜նք

Եվ ո՛վ կգովի էս մուրացկան հպարտությունը,

Որ առանձին իրարից գտանք…


Արտակ Բարսեղյան  artbarsegh










 


















Ես դողում էի մի մտքից,
Որ վարագույրի ճեղքից,
Կնկատեմ  հանկարծ ամբոխում կախված,
Հազա՜ր խոսուն ձայների մեջ
Քո՛ կուրացնող պարապ լուռը:
Բղավեցի, բայց ուրիշին հասավ,
Էլ կարո՜տ
Էլ անհագ երա՜զ
Էլ ինչքան բա՛ռ կա քեզ կապող,
Էլ փորձանքը խլող մուրազ:
Բայց քեզ չէ՝ ուրիշին հասավ,
Երևի չուզեցավ,
Խախտել քո ներդաշնակ լռությունը:
Իսկ ներկայությունը լցնել քեզնով:
Էլի՛ բացվեց վարագույրը,
Էլի՛ բեմ կբարձրանամ,
Կխափանեմ ներկայացումը,
Ու էլի կվռնդեն առանց պատվելու,
-Բայց մի րոպե՝
Բոլորին կասեմ լռե՛ք մի րոպե,
Ինձ մի տվե՜ք ծաղիկներ
Ու չեմ կորզի ձեր ծափերը,
Ելել եմ քեզ, քո անունը կանչեմ,
Ու թող լինի սա վերջինը,
Եթե էլ չեն գրկի իմ էությունը,
Անտերություն է ի՛մ ներկայությունը՝
Առանց քո ձեռքերի...

Գրկիր ինձ առանց ծափերի..

Արտակ Բարսեղյան artbarsegh



 























Թշվա՛ռ մուրացկանի նման,
Գիշերն այսօր
Կոպերիս տակ գտավ քոչվոր քունը:
Ոտաբոբի՜կ մոլորվա՜ծ
Մթի մի անկյունում ծվարած
Հիշեց անցած ցերեկվա թույնը:
Չհագեցավ՝ բողոքեց,
Էլի տվե՛ց քո անունը,
Ու հեգնելով բորբոքեց,
Հիշեց նոր, բայց հին մի ցավ:
Ու առանց ծիծա՜ղ, առանց լա՜ց,
Համակերպվեց, թողեց բաց,
Չկամեցավ, որ քնեմ
Ասեց կգա՛ չփակես հանկարծ,
Ու մինչև էգուց սեր կերգի,
Ես աղոթեմ հեռու մնամ,
Քո պես թշվառ գիշերներից,
Մուրացկանին խիղճս կտա՛մ,
Բայց անքունից ինձ չես փրկի…

 
Արտակ Բարսեղյան       artbarsegh



















Տարօրինակ է՝ բայց.
Իմ ամե՛ն օրվա հիշողության մեջ մնաց
Քո սև շորը, երբ ներս մտար դռնից,
Ու դրսի կենցաղից քո հոտը բերեցիր զարդարված,
Հագուստդ անեղծ մի տոնով պճնված,
Շոշափեցին ի՛մ կակազող բառերի շարանը:
Գրկել էր քե՜զ,
Անկուշտ և այնքա՜ն հեզ,
Շոյում էր պարանոցդ
Որից իջնող մետաքսե ճիթերը
Ճնշում էին և խեղդում շնչառությունը քո՝
Ախր էնքան քիչ են բառերը անմիտ ու մտածված,
Որ բնութագրեն էությունդ
Մեկ պարզ, մեկ առեղծված,
Ասեղնագործած են մատներդ սև ֆոնին,
Իրանդ պիրկ, կոնքերդ սահուն,
Կուլ են տալիս խեթ ու խելառ բանականությունս
Աչքերիս ներսում ճչացող:
Քեզ հետ կարող եմ՝
Հորինել, ստել, կռվել ու սիրել,
Բայց քեզանից զատ էդ ամենը,
Զգալու համար սովորական անգրագետ եմ…

 Արտակ Բարսեղյան artbarsegh

05.05.2015թ
















Դուրս գամ փողոց՝
Ու էս ձմռա՛ն գիշերվա մեջ
Որսամ օդում շնչառությունդ,
Եվ բարկությունս մի կողմ քշած
Հոգոցդ սառա՛ծ ծոցս առնեմ:
Ու թվում է մթին հիմա
Կգտնեմ օդում վանկարկված
Եվ կամուրջ կապած եթերը քո:
Եվ ձմեռ դարձա չերազած՝
Այն ինչ կարող էի արևագալ լինել,
Մի հասարակ դերանուն լինել,
Թեկուզ անգամ չփառաբանված,
Ծածկոց դառնամ ցանցառոտված,
Բայց միայն քեզ բարուրեմ:
Քո խռովն էլ խղճիս խառնեմ
Հաշտավծ լինենք աներևույթ,
Դեռ անորոշ էս փնտրումները
Անհաշտ կապված սև պղտորին,
Հուսամ շունչդ ինձ կբերեն,
Էլ չեմ մրսի գիշերին էս մութ...

Արտակ Բարսեղյան artbarsegh



















Դու՛ զարմանում ես, որ ասում եմ
Կարոտում եմ, կարոտել եմ, կարոտեցի՝
Եվ կարոտից տվել անցել,
Խելքս թռցրել ու գոռացել եմ, երբ հեռանալուց ձայնը լացի
Փոխարինել խանդաղատանք գորովանքով,
Թեկուզ դատարկ սփոփանքով,
Վերադարձել եմ՝ նորից որսալու քո ալեկոծ անհաստատը:
Նարոտի պես ծառներս հյուսել, քո ճամփեքին մատաղ լինեմ,
Մենակ դու՛ քո եթերային պարտեզներում ինձ սպասի…
Գովքս պատուհանիդ՝ կամարներին սեր աղերսի
Որ ճկվել են անմնացորդ ու անհաշիվ
Ներսի՛ց դուրս նայող հրատապ մոլուցքի
Էդ տագնա՛պ աչքերիդ մուրազ լինեմ:
Կառույց լինեմ քանդուքարափ էս աշխարհում
Որ տեղ գտնես, թիկնես սրտիս,
Լռենք երկար, զարկերարկներս թող աղմկի
Ու կուշտ գրկենք, չտես լինենք բաց երկնքի,
Թո՜ղ փնովեն, նման լինենք զառանցանքի:
Մի զարմացի, որ ասում եմ՝
Կարոտում եմ, կարոտել եմ, կարոտեցի՝
Թեկուզ ապրենք մի փոր հացի,
Բայց իրար համար ծարավ լինենք…
                                                                                     
                                          Արտակ Բարսեղյան artbarsegh 



   -Ես պոկեցի պատից մեր տան կախիչը, քանզի նրա վրայից վաղուց չէր կախվել խոնավ պիջակիդ օձիքը, որը թեև երբեք էլ տեղ չեր զբաղեցրել դռան հետևում՝ մյուս շորերի կողքին: 

Անգամ եթե իրար վրա դրանք կախված են եղել, ես միշտ բացել եմ պահարանի դուռը և խցկել այնտեղ իմը. միայն քոնին միշտ տեղ լինի:

Անձրևանոցդ նույնպես, բայց ոչ կախիչին, այլ գետնին՝ մի անկյունում, դարակների ու կոշիկների հետ խառնված է. այն օրվանից չեմ բացել ու չեմ տեսել՝ թաց է, թե ոչ, երբ սովորաբար կախում էիր ներս մտնելիս և որ վերջին անգամ շպրտեցիր առանց նայելու և դուրս եկար:

Քո ներս մտնելուն պես ես վազում էի հյուրասենյակից կամ խոհանոցից,կամ էլ պատշգամբից և փաթաթվում ագահորեն, գրկում անխնա, կարծես խլած լինեին ինձնից իմ չորն ու թացը, որ քո բացակա ժամանակ որսում էի լռությունը ու նայում ճամփիդ: Իմ անհանգիստ հոգոցը, սպասումը ու էն խոցը, որը ուր-որ է կպայթի առանց քեզ:

Ես վազում էի և ձեռքերս սողոսկելով մտցնում պիջակիդ տակ՝ զգալով հևիհև շունչդ, որ քրտինքի միջով ափերս էին խոնավացնում:

Իսկ դու փնթփնթալով քթիդ տակ ասում էիր, «Ախր թաց եմ, գոնե համբերի՛ր շորերս փոխեմ » :

Ես տանն եմ, էլ չեմ գնա, կգրկեմ քեզ, կօրորեմ ամբողջ գիշեր ու կկարդամ արջի և սկյուռի պատմությունը, որ նման է մեր պատմությանը:

Ու այսպես՝ սպասում, կարոտ, անդադար, անմնացորդ, ու ծարավ ու սիրո խոցի կարոտ, որ քո արյունն էր սնում:

Հիմա մտածում եմ: Մեկ էլ հանկարծ հետ գաս, ու կախիչը չլինի, ու բաճկոնդ ներս մտնելուն պես հանես և հասկանաս, որ քեզանից հետո շատ բան է փոխվել:

Բայց այդպես չէ, չնայած ես էլ լինեմ, կմտածեմ, որ դեռ շքամուտք դուրս չեկած՝ մոռացել ես ու կողպել դուռը:

Լավ, կախիչը մի կողմ. հանկարծ գա ու դրսից տեսնի լույսերը հանգած և ուզենա վերև բարձրանալ ինչպե՞ս իմանա, որ ես վեր ընկած եմ էս միատոն մթի մեջ, որ ես տանն եմ, ես քնած չեմ ու արդեն քանի - քանի գիշեր չեմ քնում ու առավոտները չեմ արթնանում:

Դու սիրում էիր, որ լույս լիներ, ասում էիր՝ տեղից էլ էս կյանքն այնքան մութ է, գոնե իմ անկյունում թող թեկուզ մոմ վառվի, մենակ լույս լինի, իսկ ես բռնում էի ձեռքերիցդ, նստում գոգիդ ու էն ճոճվող աթոռին, որ հիմա իմ դիմաց դատարկ կանգ է առել…

Ու գիրքն էլ նույն էջով բացված, ու էս մութը, որ քո գնալիս, բոլորը տարար:

Ինձ էլ տարար, ես էլ չկամ, քո լույսերն էլ տարար ու ինձ թողեցիր իմ երազած մութը, որը միշտ իմ ու քո միջև ջրբաժան էր: 

Անտեր է էս ամենն առանց քեզ, կախիչն էլ, անձրևանոցն էլ, աթոռն էլ, գիրքն էլ, էս պատերն էլ, էս մութն էլ…

Ես էլ…

artbarsegh Արտակ Բարսեղյան...





-Փակի՛ր այդ անիծյալ պատուհանը:
-Թող նոր օդ գա:
-Ու՞ր գա, չեմ ուզում:
-Քո տուն գա, այս սենյակ, ներս գա:
-Բայց դու իմ տանը, իմ սենյակում  երբեք չես եղել, որ իմանաս, ինչպիսի օդ է՝ թա՞րմ, թե՞ տամուկ:
-Կարևոր չէ:
նչպես թե, բայց, չէ՞ որ ես չեմ ուզում:
-Ես էլ, ես նույնպես չէի ուզում, բայց դու բացում էիրչէ,՞ ամեն օր, ուզեի թե չէ, տարածում էիր այն իմ պատերի մեջ, չնայած իմ բողոքներին, ես դժգոհում էի, ինչպես՛ այն զզվելի հաբը, որ կուլ է տալիս հիվանդը անորոշ ժամանակ իբր թե, որ ապաքինվի: Բայց չես փրկի էն հիվանդին, ում  ներսի պատերը ցավից խարխուլ են:
-Ցավի՞ց, ու՞մ ցավից, չլինի՞ աշխարհի, Է հետ՞ո:
-Հետո այն, որ դա ինձ դուր էր գալիս ներքուստ, բայց ես չէի ասում:
նչու՞, ինչու՞ չէիր ասում,հպարտությունդ հավաքել էիր, որ այսօր փռես, չնայած դա էլ կարևոր չէ, փակի՛ր ուղղակի այդ փեղկը այդքան բան, միևնույն է դու չես իմանա, թե ես ինչքան, ինչքան եմ ձգվել՝ լեզուս կոծկելով բերանիս մեջ, կծել եմ, սեղմել ատամներով, ու եղունգներով քաշել եմ, որ բացվեն էդ անիծյալ պատուհանները
-Գիտե՞ս, բայց դու բացում էիր, բայց ոչ փեղկերը պատուհանի, այլ դռներն աշխարհի, որ անհամեմատ, տարբեր էին ամեն լուսաբացի ու սև ներկած ապակիներիս վրա:
ու լսե՞լ ես այն խոսքերը, որ ասում են թե՝ հաղթողի աչքը սեփական ասելիք ունենալն է:
յդ ո՞վ է ասե՛լ լավ է ասել:
-Կարևոր չէ, ընկերս:
յդ ո՞ր ընկերդ է, որ ես չեմ տեսել:
- Իսկ դու ի՞նչ գիտես, կամ երբ ես տեսել իմ ընկերներին, որ փորձում ես մտաբերել կամ լսել թեկուզ նրանց խոսքերը, բայց ա՛յո, ճիշտ է ասել, ու կարծես հենց ինձ համար է, որ այսօր քեզ թողնեմ:
-Ու թողեցիր հասկացա, գիտեմ, պարտվել եմ:
-Չէ՛, դժվար դու հասկանաս, կներես, մի՛ նեղացի, բայց էդ խոսքերը հասկանալու համար,պիտի նախ քեզ փոխես, ներես, հակասես, որ հաղթել կարողանաս, չէ, ինձ չէ, թող ես պարտված լինեմ քեզ, իսկ դու քեզ հաղթող…
-Գիտեմ, նեղացել ես, ճիշտ ես, լռում եմ
-Ուղղակի հոգնել եմ, և՛ էս պատերն ամրապնդելուց, քստմնելի ու կարեկցող աշխարհի օգնությունից, էդ գրողի տարած մաքուր օդից, մայրամուտներից, և՛ տեսակ տեսակ կառուցվող թերի ճեղքերից, որ դեռ փակում եմ ու փակում, բայց էլի ծիլ է տալիս ու քանդում էդ նոր սնվող երակը:
-Հեգնանքդ տեղին է, չեմ վիճի, իսկ առա՞ջ…
-Իսկ առաջ, ես չեմ հիշում այդպիսի մի իրավիճակ, որ զիջեիր, դե, չէ՛ այնպես էլ չէր, որ ես իրավացի էի, ես նույնպես ստել եմ, հեգնել, պնդել, վիճել, բայց ամեն անգամ վերադարձել եմ են սպասումով, ու ամեն անգամ ասել եմ...
-Գիտեմ որ սիրում ես ինձ, իսկ…
-Իսկ դու շարունակ կրկնում էիր՝ գիտեմ, մի փոքր տարօրինակ նման վիճակին, բայց սովոր ու սպասված ինձ համար:
-Իսկ հիշու՞մ ես…
- Ո՞րը…  այնքա՜ն բան կա, որ հենց դա է գամել ինձ այս անկողնուն կիսաքանդ, կիսաթափված, ու օրերով փաթաթված վերմակին, չի թողնում, չի կտրվում ոչ մի կերպ, որ վեր կենամ ու փակեմ արդեն իսկ փակված պատուհանը… հոգնել եմ:
-Ցրտեց, ի՞նչ հետաքրքիր է, գարնան այս տաք օրով, այս զարթոնք առավոտ, ցուրտ է, հավանաբար, մրսեցիր արդեն:
-Արդեն մեկ է, կուզես՝ թո՛ղ բաց, կուզես՝ փակիր, մեխի՛ր հազար ու ծակող մեխով, կուզես հազար եղանա՛կ փոխիր, աշխարհում, ավելացրո՛ւ, խլի՛ր աշխարհից, ու էլ դարդ մի՛ արա, որ պատուհանս փակ կմնա: Էլ ինչիս է էս գարունը, որ շնչողը էլ չի շնչում, կարոտողը հասցե չունի, մի նպատակ անմխիթար, կիսատ է, բայց այս ամենը խոսքը  կապող օղակն է, որ փաթաթվում է ամեն ինչին ու ամենքին՝, ավելացնելով հանուն քեզ, քո առավոտի ու պատուհանդ սև ներկող մաքուր օդի:
-Էլ մի՛ գնա, մնա՛ ինձ մոտ, ինչպես նոր բացվող այս առավոտ, մնա՛ ինձ մոտ... 


Արտակ Բարսեղյան artbarsegh...






                                                                                                            Այսօր շուտ կքնեմ...



    
    Շուտ կքնեմ, որ գուցե երազում հասկանամ երկու բևեռների կապող սնուցումը, անկումը, պայքարը, վերջապես ուժը,  որ գալիս է անհայտությունից և հեռանում հայտնի հեռուն: Տարօրինակ է՝ խելակորույս իմ մտացածին առեղծված մտքերը, գիտեմ՝ չեմ զարմանում: Հավատացեք պարզապես բարդ է հասկանալ, ինչպես է լինում, որ դարեր շարունակ քմահաճ ու բարետես մեր սկզբունքներին, իր վրա է վերցրել ամբողջ աշխարհի բաժանման պատասխանատվությունը, այս մի փոքրիկ կամուրջը, և ընդհանրապես կամուրջները, որ կապում են հասարակ քար ու բեկոր, շիվեր ու մացառուտ, հողմեր և օվկիան, թե գլխիվայր, թե փռված խրել են  մատները պողպատ ցրտին ու տաքին,  և մեջքի վրա կրում են մեր ծանրությունը, աշխարհի արհավիրքը: Կան մարդիկ ովքեր թեթևացրել են բեռը, ավաղ լուծում չէ, կան հակառակները, որ այդ ամենին ընդհառաջ, զոհ են գնում կամավոր, որովհետև կարևոր է կարևոր, դրանում ապրող լույսը, հասկանալով, որ կյանքն ավելի գնահատողը պատճառ ունի, թեկուզ լինի անտունի, լքված աշխարին պերճախոս ու աներևույթ, բա արև՞ը դեղին, բա տերև՞ը կանաչը, իսկ երկինք՞ը կապույտ, այդ ամենն ով պիտ տեսնի և ամենակարևորը, ով պիտ սիրի դիմացից քեզ նայող և իրեն ձգող այդ անքննելի և աննման էակին: Թվում է քեզ մոտ, թվում է հեռու, բայց այդ ամենում ապրող մի կարոտ, ուժ է տալիս պայքարելու և մի փոքր հասկանալու սրտումդ  ծաղկող «Գարունը »:
-Լսեց:
-Խոսեց:
Խնդրում եմ մի փոքր ժամանակ:
Խնդրում եմ հասկացիր և թող ինձ մի փոքր մենակ, ուզում եմ լինել իմ խխճի հետ, իմ մտքերի, մաքառումների և ամենի հետ, ինչը հիմա փոթորկում է ներսս: Դու կարող ես, դու ուժեղ ես, դու իմ գնահատող, իմ ընդունակ:
Դու կամրջից հզոր և իմ սիրո դեմ խոնարհ:
-Գիտեմ՝ հավատում եմ, բայց վստահ եմ կպայքարենք, կհաղթահարենք այս մշուշը, որ ընդերքից պատել է ինձ ու քեզ կապող կամուրջը: Չընկճվես, չկոտրվես:
Հիշիր՝ ես հավատում եմ քեզ, կարոտում եմ ու մի փոքր էլ    « … »:  
-Լռում եմ:
-Հասկանում եմ:
Կխմեմ հիմա մեկ բաժակ կարկադե ու այսօր շուտ կքնեմ, որ ըմբռնեմ կապողի զորությունն ու տենչը ծարավի…
Բարի գիշեր բոլոր նրանց ում մշուշին արդեն գարուն է եկել…
…………………………………………………………………………….Ս….........
                                                                                                                                 
                                                                                                                               12.01.2015թ. Արտակ…




Աչքերիս արևածագ, իսկ հոգումս գունատ մայրամուտ…




    Իմ դիմաց արևածագ, իմ դիմաց մայրամուտ, իմ դիմաց տենչող մի կարոտ, որ որդեգրել է ներկայիս քմահաճույքները և գամել ինձ հորիզոնին: Գիտեմ, թե հեռանամ  էլ չեմ վերադառնա, հայացքներիս անկոտրում բնազդը չեմ շռայլի ինձ գերողիս,իմ ատողին չեմ խխճա, չեմ բարձրաձայնի դավաճանողիս: Կորցրել եմ ստվերս, որ ամենուր հետևում էր մանկությունից, պատմությունից է թռել հորինած իմ շողերը, սակայն ջերմության փոխարեն ես մրսում եմ այս խզբզված անորոշությունում, կարոտում եմ, երազում եմ, բայց էլի ու էլի վերադառնում եմ ծեծված ու ցավոտ աշխարհիս:

  Դալուկ ու ծանծաղ ալիքին ալիք, կարիքին կարիք, և սպասելիք, որ դեռ կյանքի են կոչում: Ես գոռոզ, իսկ հոգիս խոնարհ ու հնազանդ, ամեն առավոտ կանգնում եմ շեմին  բացում կուրծքս, որ տաքանա, ավախ դողում է մոլեգնությունից:

   Մոլորվել եմ այս միջակության մեջ, խեղկատակ իրականության անկյուններում, կամարներում որ ճկվել են կոպերիս ու աղմկում են աչքերիս տեսանելի անդորրի մեջ, կապույտներում ալիքների, երևացող և անտեսանելի:

   Աչքերիս արևածագ, իսկ հոգումս գունատ մայրամուտ…
   Դռներս փակ, սակայն կիսաբաց մի լուսամուտ,
   Անօգուտ, անօգուտ մոտ, բայց հեռու մի կարոտ,
   Որ գրկել է ձեռքերս ու ոտքերս ափերում բոյկոտ:

         Էլ չեմ հոգնում անվերջ նայելուց, սպասելուց, հեռվից հեռու մոտ եկող թե ճիշտ, թե սուտն արհամարելուց, հակամարտելուց ինքս իմ խխճին:
  Պատմելուց էլ չեմ զլանա, լռելուց նույնպես համբերատար եմ, իսկ սիրելուց ագահ եմ, ագահ, միայն թե լինի արևածագ, այլ ոչ մայրամուտ…
   Իմ դիմաց արևածագ, իմ դիմաց  կրկին մայրամուտ…


                                                                                 …artbarsegh
09.11.2014թ,

                                                          Իմ ափսոսի համար շատ ուշ է

 Իմ ափսոսի համար շատ ուշ է, ինչպես որ այն ժամանակ արհամարանքս մեղքերիս դարձած քավություն, որն է իմ բաշխումը կյանքում այս պատառ, որտեղ եմ թողել իմ բաժինը, կամ ով է այն խլել ինձանից, ով հայտնվեց ինձնից համառ և ում եմ նվիրել իմ ձեռքերը, որի վրա քո հետքերն են դաջված: Ես ուշացել եմ, զղջացել եմ, ես դարձել եմ կենտ, անզոր անհետ մի կարոտ, որի վերջում արթնանալս վախենալու պես հանկարծակի է դարձել:
 Իմ ափսոսի համար արդեն ուշ է, բայց կյանքս վկա այդքան դառը հուշը, որ կուտակվել է ներսումս ուզում եմ նվիրել, թոթափել ցավս, որ լռել է մեջս ու փակել պատուհանիս փեղկը, իսկ դռներս բաց է, հյուրերս անկոչ, անցանկալի , միևնույն է գալիս ու գնում են: Հոգնել եմ, թողնում եմ այս ամենը ու հեռանում եմ ինքս ինձանից, բոլորից ակամա, բախտս իր քմահաճույքներով նույնպես դեն եմ նետում, չէ, չէ, չեմ ատում, պարզապես նվիրում եմ իմ պատառը երազներիս, միևնույն է դուք երբեք չեք հասկանա, թե ինչեր եմ այնտեղ հորինել ու կառուցել այն անկոտրում սերս, պատգամս ու խոսքերս, որ երբեք ոչ ոք, ոչ մի դեպքում չեն կրկնի:
Իմ ափսոսի համար էլ չեմ մտածում, ես ավելի ուժեղ եմ քան աշխարհը, ու այն համառը, որ դեռ հպարտ ձեռքերդ են գրկել, միևնույն է չեն տաքանա այնպես, ինչպես որ իմ հոգում էր…
Ես էլ չեմ ափսոսում…

................................................................................................................................artbarsegh
22.10.2014

                      Բարուրի մեջ գալարվում և գույն է փոխում...





                          Սա իմ աշունն է, որ զրնգում է ականջս նրա խշշոցից, իմ սպասված և ալ աշնան արևիս ճեղքումն է, առանց քամի, առանց փոթորիկ, կարծես նոր ծնված մի մանկիկ, որ դեռ բարուրի մեջ գալարվում և գույն է փոխում: Իսկ մարդիկ, մարդիկ անտես ու արհամարական չեն նկատում, որ հեռանում ես, թեկուզ և ես անտես ու թաքուն նայում եմ քեզ, բայց անզոր եմ կանգնեցնել, հայացքս հեռացնել անգամ թույլ եմ: Այգուս դուռը հիմնական կողպել, մարդկանց ասել եմ տանը չեմ, որ հանկարծ սևեռած նայվացքով  չտեսնեն, աչքով չտան ու ոչ մեկին չասեն, աշխարհը չիմանա որ ինձ մոտ ես, իմ ցանկապատի ու ծառերի վրա ես  այս գիշեր թափառել: Երեկ մինչ ուշ գիշեր հարբել եմ քեզնով, քո գույներով անապական, չդադարես շորորվել իմ երազներում, որ քո ստվերի անկյունում եմ կառուցել, գրկել եմ քեզ ուզում ու մաքրել հոգիս աղտոտված, աղտոտված այս երկնային կյանքի շռայլ կեղծիքից, մարդկանցից ճիվաղ ու անգիտակից շռայլից: Դեռ երեկ այսպես չէիր, վաղը կլինես անճանաչելի, մնա այսօր իմ հուշերում, այդպիսի պարզ,այդպես մատչելի:
 Իմ աշունն է, որ աղոթքիս խառնվել ու ապաշխարհել է ձայնս տենչող: Բոկոտն կքայլեմ կարմիրիդ միջով, ձեռքերիս կառնեմ կաթնածին գույներդ և իմ գրկում կհավաքեմ, ժամանակից փախցնելով թրջող վայրկյաններդ:
Սա իմ աշունն է որ պայթեց ներսումս այս առավոտ ու կդառնա կարոտ բոլորիս համար…

Բոլոր եղանակներում էլ աշուն կա արթնացնել է պետք…

…………………………….....……........................................................artbarsegh


21.10.2014


  Վարից նայեմ անհաս բարձունք ես՝
Մոտենամ խոնարհ դուռտ կբանաս,
Ու թե հանկարծ փարվեմ քարերիտ 
     Կլռես կլռես որ հասկանաս…

    Վանքիս գավիթին մասրենին ծաղկել, փշերն արձակել ու բույր է տածում բոհեմական, անիրական թվացող այս եթերային շղարշը, որ կապել է երկինք ու կամար, ճեղքել է գմբեթն ի վար, պատել լեռներն անանցանելի խուրցերով իբրև վահան, պատերին փռել կանաչ ու ծաղիկ, փարվել ինչպես անանձնական թեթև կարոտը: Երբ անցնում եմ ճանապարհով, որը և հարթ է և անտառածածկ, չեմ կարող չգալ մոտդ, թեկուզ միայն քարքարոտ և անհաս երերացող կանգուն խաչերիդ համար: Ո՞վ է տեսել խոսող խաչեր, ո՞վ է լսել զանգեր որոնք չկան և ո՞վ է գրկել քարեր, բեկոր, որ սահմանին կանգնած զինվորի պես պատրաստ են խոցել քանդուքարափ անող դուշմաններին: Տարիներին մարտահրավեր ու պատերազմներ հաղթած ներկայիս իրականություն, դու պատմություն ծովերի խորքից և կյանք գնացող դեռ հույսեր, որ կվառեն հազար մոմեր, շեմդ ընծա կհամբուրեն, կգովերքեն առողջ թե  հիվանդ և ծնկաչոք կաղոթեն:
   Մեկ օր եկա շատ վաղ կանուխ, առաջ ընկած արևածագից, սրբերդ համբուրելով ներս մտա:
Դռներդ բաց երկու կողմից ու երթիկից քամին մտնում պար էր գալիս խորանիդ առաջ, ծնկի գալիս աղաղակում, կանչում անունդ  Տեր՜ իմ վկա, ներս բեր մարդիկ, մանուկ, ընտանիք, թող աղոթեն, պսակ դնեն, կապեն տանիք երջանկանան և այսօր էլ հեռվից հեռու տեսնում եմ օդում թերթեր, ծաղիկ վարդեր, որ շաղ են տալիս զույգի գլխին  ու այդ  քմին, թե ներս չգար, աղերս չտար քո քարերին, չէին երդվի Տեր ու Հնազանդ քո հովանու գավիթի փշին, որ արձակել ու բույր է տածում բոհեմական, Մատուռ, Վանքեր, դու Կոթող Սրբեր իմ Հայրական…
                                                                  ………………………………..artbarsegh


    Իմ հին պատուհանից...



   Վայրկյաններ առաջ թուղթս սպիտակ, ջինջ ու դատարկ իր վրա առավ պատմությունից թռած հորիզոնի կարմիրը,որ երևում է իմ հին պատուհանից և անկոտրուն երազանքներով շարք է շարք դասավորում տողերը սանձարցակ կյանքի անկյուներից: Լռելայն բառերից խուսափելով գրի առավ մենության ճիչը, սակայն մարդկության կնունքների դատապարտելի դահիճը, որ խիղճն է, դեռ կհոշոտի հոգու անդրդվելի հանգստությունը: Պարտություն է թվացյալ հաղթանակը, եթե այն գնված է ուրիշ մարմնով, այլ ոչ թե քրտնելով որ վառում է ճակատդ պայքարելիս:
  Կբարձրանամ՝  այսօր էլ կնստեմ քարին, վերևում ինչպես անհաղթահարելի ու տեր տիրական աշխարհին այս դժկամ, անխոս կլռեմ ու կերազեմ անիրականի մասին, որ ոչ ոք չգիտի դեռ կենցաղն ուր մաքուր է, մերկ է ծնունդն ու մահը, շեմեր որ մուտք գործելիս ոտքերը մաքուր են, չեն բղավում միմյանց վրա, չեն հայհոյում կենդան ու մեռել, այլ հնազանդ են ու պատրաստ են պատռել կեղծիքն անճանաչ և փառաբանել ազնվության վեհությունը:
  Դա այն աշխարհն է և նրանց բնակատեղին ում թողել եմ ներս մտնել մինչև հյուրասենյակ, մինչև այնտեղ որտեղից երևում է հորիզոնը կարմիր, որ տրտնջում է ամեն անգամ հեռանալիս, որ աննկարագրելի հանգստություն է տարածում ու սփռում կարելին: Վաղը էլի կբարձրանամ, թեկուզ ուրիշ ճանապարհով, միևնույն է բոլոր արահետներս բերում են այնտեղ, որտեղ անհասանելի է ամբոխին մարդկության: Կնստեմ երկար, լուռ ու խոհեմ և կպարծենամ օրվա գիշերով, որ փոխելու է նոր վաղորդայն:
  Կարոտ եմ այս զրնգուն արևին, որ չի տաքացնում ներաշխարհս, կապույտ ու կարմիր երկնակամարս, որ պատել է հորիզոնին:

 Թե բարձրանամ վերև, ու թե թողնեմ աշխարհս որ անտեր է,  չեմ վախենա մենակ մնալուց, որովհետև հիմա էլ մենակ եմ, թեկուզ մարդկանց ամբոխի մեջ…


artbarsegh…



      Կանաչ Գարնան սև օրը...

   Կանգառը, որ ամեն օր իմ տնից պիտի հասնեմ այդքան էլ հեռու չէ, եթե չհաշվենք մի քանի բակ, շենքեր և մեքենաներ, որոնք կայանված խոչնդոտում են արագ անցնելուն, մանավանդ երբ փորձում ես շուտ հասնել, փոխարենը ուշանում աշխատանքից: Առօրյա նկարագիր է թվացյալ, իսկզբանե սովորական օրվա ապրելակերպ, համաձայն եմ, բայց ոչ ինձ համար, ոչ քեզ համար, և ոչ այս դեպքում: Հանգստյան օր գրեթե չունեմ, չնայած օրվա մեծ մասը հանգստանում եմ, որովհետև աշխատանքը որ լրացնում է ինձ, իմ հանգիստն է հոգեպես, և այդ պատճառով է որ չեմ
բողոքում: Տարօրինակ շաբաթ էր, կանգառի տաղավարը մարդկային բազմությունից պարզապես վխտում էր: Երեխաներ, նորածին երեխաներ, դեռ բարուրի մեջ երեխաներ, մայրեր ովքեր իրենց կրծքի տակ կրում են երեխաներ, որ լույս աշխարհ կգան վաղ թե ուշ, մռայլ եղանակին պատսպարվել էին անձրևանոցների տակ և սպասում երթուղայինի: Ես էլ կորչեցի նրանց ամբոխում, սակայն երկար չդիմացա, խառնվեցի այն հոսքին որը տանում էր միայն մի ուղությամբ, անգամ եթե փոխես ընթացքը ճանապարհի, փրկություն չէ, կհանգեցնի քեզ մի ուրիշ ամբոխում, բայց և նույն ճանապարհին: Շրջակայքս ծաղիկներ, վարդեր անհամար, գույներ, բայց կարմիր գույներն ավելի շատ, անձրևի ու լացի ծաղիկներ միախառնված իմ ձեռքում, ձգտում եմ բարձունքն ի վեր: Երաժշտություն է ծաղիկներում և ընթացքին համապատասխան, բայց լռություն է, համատարած լռություն, չնայաց միլիոնավոր քայլերին սարսափելի ցավի լռություն է: Բարձրանում եմ՝ մեկել -կանգնեք, լսվում է կարգավորող համակարգի մարդկանց ձայնը, հասկանում եմ, որ տեղ չկա կոթողում, անգամ իր ահռելի մեծությամբ էլ ավելի է ճկվել բազմությունից: Անմիջապես իմ կողքով հազիվ քայլում էր արդեն ութսունը բոլորած, ճերմակած մազերով մի պապիկ, բաճկոնի վրա կրելով հազարավոր մեդալները էլ ավելի էին ծանրացրել նրա շնչառությունը, մի ձեռքում կակաչներ, մյուսում հենապայտ որ սեխմելուց դեմքի կնճիռները այլայլվում էին, բայց արտասուք նույնպես ակնհայտ էր դիմագծերում, սակայն առանց հանձնվելու դեռահասի հետ հավասար հաղթահարում էր ճանապարհը: Շարժվեցինք՝ հասանք, վերջ, օդը ու ժամանակը կանգ առավ, ամեն ինչ կանգ առավ, Բոլորի գլուխները խոնարհ, ես էլ կախեցի, իսկ դիմացս երերուն կերպով նշմարվում էին խեղված ճակատագրեր, անվերադարձ հայացքներ, սրտի կսկիծ և լաց: Քանի մայրեր, քանի հայրեր, երեխաներ որ այս ծաղիկներում են խոնարհ, և հոգիներ դեռ հարություն չառածողորմա՜ծ, ողորմա՜ծ Տեր իմ ԱստվածՀարություն տուր ցեղասպանության ծաղիկներին թափված
                                                                                                                                                                                                 <<Ամեն>>…

                                                                                                ԱՊՐԻԼ. 24. 1915    "artbarsegh"



           Կյանքը քծնանք, թե պարգև...

    Հետահայաց կյանքին քծնանք, ես փորձում եմ հասկանալ իմ տեղն ու դերը, կիսատն ու թերին, լրիվն ու միջինը, ոչ առաջինը` ոչ վերջինը` թեկուզ լռելայն մարմիններին, մարդկանց դալուկ հոգիներին, սարսափում եմ չափից շատ մեծ լռությունից, իմ լռությունից, որ անդորրի փոխարեն կորուստ է բերում:
Ինչ՞ու պարզապես կեղտոտել հոգին, եթե մինչ այդ, այն երբեք քեզ հարկավոր չէր եղել, ինչ՞ու չլինել մեծապատիվ, բայց ոչ մուրացկան` այլ կյանքը մուրացող մի որբ, բոլորից շատ գնահատող, ագահ ամենից, սիրուց, կարոտից, երազներից անապական, որ պատկանում են միայն քեզ, որ գարուն արժե մոգական, այլ ոչ
թե զգեստ, որ կրում է իր վրա զարդեր և այն դեռ պետք է քարշ տա հազար անցորդի խղճից գողացված:
Ողորմած ՜, ողորմած ՜ Տեր իմ Աստված, փրկիր գերող այս շռայլից մարդկանց, անգիտակից ու քեզ արհամարող նրանց, որոնց համար <<Դու>> դեռ աղոթում ես: Չարացել է շրջապատս, կանաչներս ներկվել են սևով, սառնությունն է կուրացրել գարունքներին մոլոր, խժռում է առավոտը, կուլ է տալիս գիշերին, ախ՜, եկեք վերջ տանք այս ամենին:
Միթե դժվար է գնահատել այն ինչ ունենք, վաղն արդեն այն չի լինի, ոչ քեզ, ոչ ինձ, այն արդեն ոչ մեկին չի լինի: Չարությունն է ծնում կորուստ, իսկ լռությունը բարուրում այն:
Թանկ է կյանքը, թանկ է Գարունը, որ պետք է հաջորդի ձմռան...
Մենք դեռ կանք, մենք դեռ ապրում ենք, և կարող ենք դեռ փոխվել...

                                                                                 artbarsegh... 15.11.2013թ.


    

Բացեք Իմ մանկության դռները...


Բացեք իմ մանկության դռները, թողեք՝ ես հետ եմ գնում, չեմ ուզում ձեր կեղտոտ իրականությունը, սին հույսերն ու շռայլ կարողությունը, կեղծ ազատությունը որ բանտարկություն արժե, ձեր ծախված մարդասիրությունը և այն մեդալը որ գամել եք ձեր վախկոտ կրծքին, խլել է աչքերիս փայլը, որ երբեմնի մանուկ օրերիս արևն էր նվիրել: Ինչ՞ու քանդեցիք երազներս, ես այսպիսին չեմ նկարել իմ ապագան, վաղը թերթող մայրամուտը և վերջապես առավոտը,որ սփռում էր հոտը գարնան, իսկ ներկաս հիմա միշտ ձմեռ է, թեկուզ եթե տապին ամռան, ես մրսում եմ , ես խեխտվում եմ ձեր ներկայությունից: Ի՞նչ արեցիք պատգամներս, ի՞նչ արեցիք մարդկանց, ովքեր Աստծո զավակներն էին, և զարդարում էին մատուռները խաչով, որտեղ ծխալով իջեցրել են ու զանգերով ամեն ասել: Այս ի՞նչ արիք հավատքիս հետ, իմ ծնկաչոք ու աղերս կանչող մաքառումի:
  Ու՞ր են ծերերը ես նրանց եմ ուզում, որ ժամանակին փրկում էին մի ամբողջ ազգանուն, պատիվ և անուն, ուր են նրանք ճերմակել: Կոկորդս կաղում է, շնչելս բաժան-բաժան լինում, այս ով խլեց օդը հոգուս, ով պարփակեց երազ, հույս: Որտե՞ղ թաղեցիք իմ մորմոքը և բողոքը դարձրիք ճառերն այսօրվա, մարդկանց մեջ վարակ տարածեցիք ու դեռ փորձում եք պսակել դրանք:
  Ու՞ր են Մայրերն իմ տարիների, որ հանգիստ էին զավակների համար, որ սյուներն էին տնկում տաճարի, ուրեն նրանք, իհարկե անդուլ և խարխուլ խիխճ են փարատում: Ով վաճառեց հայուհիներիս հյուսած մարմինը, որտե՞ղ ծախեցիք արգանդը թավիշ և կույս սփռեցիք իբրև պատիվ: Էլ ինչ գոչեմ ձեր թերածնին որ չխլի անմեղ մի կյանք, չտրորի ծնված գեթ ծիլ արդեն կյանքի շեմը հատած:
  Էլ մի խառնեք մեռած ու ողջ, ու ձեր մեռելը մի աստվածացրեք, այլ սգացեք իրականում, թե որ մինչ մահ ճանաչել եք: Ժպիտս դարձրիք դալուկ, մտքերս ծանծաղ դեռատի, ա՜խ ետ բերեք, օրերն իմ մանուկ, օրերն անմոռաց իմ կյանքի:
  Բացեք դռներն իմ մանկության՝ ես ուզում եմ վերադառնալ, թողնելով ձեր կեղտոտ իրականությունը, որ բանտարկությունն է ազատության:
                 
                                                                                                                 05.02.2014թ "artbarsegh"


Երանի՜ ես վաղն արթնանամ...

   Երբ արթնանամ` կուզեմ էլ ցրտին ջերմության պայքար չլինի, չլինի արևի պայքար, որ բաժին լինի ամենքին:
Երբ արթնանամ` անտուն ոչ ոք չլինի, թեկուզ շունը, որ ամեն օր ճանապարհիս հայտնվում, գլուխը ծռմռացնելով`մի կտոր հաց է մուրում:
Երբ արթնանամ` էլ աղմուկ չլինի, չխոսեն մարդիկ բարձրաձայն, հոգու ներդաշնակ հանգստություն լինի:
Երբ արթնանամ` կարոտ չլինի, թախիծն անվերադարձ փոխված լինի երջանկության:
Արթնանամ միայն այն ժամանակ, երբ գթասիրտ ու ողորմած կլինենք Աստծո առաջ, ինքներս մեր առաջ:
Ու երբ արթնանամ՝ պայքար չլինի կյանքի համար, որ հեռանամ, սրտիս դարդ չլինի ինձ լրացնող մանուկի համար:
Ես կարթնանամ միայն այն ժամանակ, երբ ամենը թողած՝ ծնկաչոք մատուռ կմտնենք աղոթքի համար:
Խնդրում եմ՝ կատարե՛ք խնդրանքս
Երանի՜ ես վաղն արթնանամ

                                                                                         23.01.2014    artbarsegh...



   Մի կտոր կարմիր...


   Ամեն առավոտ աչքերս բացում, և անհոգ բայց միևնույն ժամանակ հոգու խռովքով, նայում եմ վարագույրի տակ, դեռ քնի մեջ շորոր եկող կարմիրին ,որ ենթարկել է իրեն ամենաքմահաճ անցորդի վերաբերմունքն ու պահանջը: Կարծես խանդի մոլուցքով տառապող հիվանդ լինի, մոտենում ես խոնարհի պես կախում է գլուխը, շրջվում ես ձայն է տալիս ու դեպի իրեն կանչում: Օրը կիսում եմ նրան նայելով, պատանդ է հոգիս, մտքումս քաոս, սակայն ազատության մեջ թափառում է երևակայությունն իմ: Որդան կարմիր հագած, անգամ տարվա հինգերորդ եղանակին, որ ես եմ հորինել, որ իմ աշխարհն է ընկալել` նա միշտ կարմիր է, կարծես այն կանաչ չի էլ եղել:
Դեռ երեկվանից չի դադարում անձրևը, և ինձ թվում է անընդհատ պատուհանին թափվելով միանվագ հեղեղը, խլացրել է նրա երբեմնի լսվող երաժշտությունը: Արևի լույսից ընդարձակվում պար է գալիս կավե ամանի մեջ, անձրևից փակում լայնաբերան գլխիկները և ամբոխից դառնում է անհատ: Առեղծվածային է այդ պատկերը:
Հասկանում է տրամադրությունը, հոգեկան անհավասարակշռությունը, մի պահ թվում է, թե լեզու ունենար կարծիք կասեր համայն աշխարհին, իմ աշխարհին էլ կմեղադրեր, որ ամեն անցնող ու գեղեցիկը կեղեքողը, շքեղից կխոսի: Ընկալումներից, մոլեգնությունից ու այս խառնաշփոթ աշխարհից կխոսի, կասի ինչ-որ մի բան թերի է, կիսատ է ժպիտն ու ցանկությունը, գթասրտությունը,շնչելու կարողությունն անգամ քոնը չի կարծես, և իր իսկ վրդովմունքը արտահայտելով կպապանձվեր:
-
Այս ի՞նչ է եղել աշխարհին արար, ուր է անհետացել երկինք, աստղեր, երկնակամար, մի պատառ սեր իմ ու քո համար, բոլորիս համար անհետացել է, սա եմ լսում ամեն օր:
Առանց երաժշտության առավոտ էր, և մետաքսե վարագույրը կանգ էր առել,պատուհանագոգին ծածկելով թափված կակաչներս



                                                                                             09.02.2014թ. "artbarsegh"...




       Կարեկից եմ ես այս կյանքին...


    Ես անցնում եմ ամեն օր փողոցներովորտեղ մուրացկանները թափառող և անտուն   կենդանիներից շատ ենՇատ են տեսակները նրանցձմռան ցրտին ՈՐԲԻ պես մերկաբացոտաբոբիկ ու գրկաբաց ընդունում են ամեն անցնողծանոթ անծանոթի ձեռքըԿարևոր չէթե ինչքան կկամենասկարևորը դատարկ ափը մեկնելովակնկալում է աչքերին շողշողացող փայլուն հերթական հաջողության գրոշըԴեռ մի երկու օրը չբոլորածմի դալանից մի
կամար եմ անցնումկրճատելով մարդկանց ամբոխն ու ճանապարհներին վաղուց
կուտակված և միատոն կեղտոտ հավաքված ձյունըՇտապում էիինչպես օրըոր քեզանից ու քո քայլերից արագ թռցնում է վայրկյաններն անվերադարձ:
Ոլոր մոլոր ճանապարհներով և հերթական կամարն անցնելով դուրս եկա Աբովյան փողոց, ու մինչև մյուս քայլս գցելընկատեցի որ իր վայրը չդավաճանած ու մյուսների տարածքին
աչք չգցած ողորմածըլուռ էրԱնսովոր թվաց այդ լռությունըհանգստությունըոր իրեն
շրջապատող շներն էլ էին զգացել:
 Մոտեցաբարևեցիմի քանի տակ իրար վրա հագածբայց միևնույն ժամանակ պատռված շորերի արանքից երևում էր մարմինըոր սառնությունից փոխել էր մաշկի գույնըՄի պահ թվաց որ չի շնչումսակայն մի քանի վայրկյան կանգնելուց հետոլսեցի խորը հոգոցըորին հետևեց երկար օդի մեջ անհետացող գոլորշին:
Ամեն ինչ կարգի՞ն էհիմար հարց տվեցիինչպես կարող է նման վիճակում ամեն բան լավ լինելև մտքումս պատասխանեցի իմ հարցին:
Բարձրացնելով գլուխը ձեռքը մեկնեցբնազդաբար ձեռքս պայուսակս տարաբայց հիշեցի որ երթուղայինի գումար հազիվ թե լինիԱնհարմար պահ էրբայց հանկարծ ճռճռացող   ձայնինինչպես փոքր մի երեխան կուրախանարդեմքը ավելի լուսավորվեցերբ ափի մեջ դրեցի կոպեկից ավելի շատ փայլ ունեցողև մի պահ կյանքը քաղցր երևացող շոկոլադը:
 - Անուշ լինի ասեցի և հեռացաՍակայն ամբողջ ճանապարհին մտածում էիինչքան քիչ   բան կարող է երջանիկ դարձնել մարդուն գթասրտությունըթե ուշադրությունըթե դրանք համատեղելի են այսօրվա մեր իրականությունում:
Փաստն այն էոր յուրաքանչյուրիս մեջ բացակայում է այդ տարբերակներից մեկը:
Սիրեք կյանքըսիրեք ձեր մերձավորինայն անպատասխան երբեք չի մնա...


                                                                                                           15.09.2013թ.(artbarseg)...



      Թողեք թափառեմ մի քիչ հիմա, թեկուզ ցրտին,մթին անորոշ,թողեք պար գամ փաթիլի հետ, ու հեկեկամ բարձր երկնին, միթե պետք է դեռ մեղա կապեմ իմ մանկության գորշ ձմեռին,որ մինջև հիմա հիշեցնում է կռիվ գնացող ու չեկող տղերքին,կարծես դաջվածքի պես ծեփել են ուղեղիս, չէ, չէ սրտիս մեջ են կարծես ծածկել, բայց դեռ ինչքան, ինչքան պիտ տևի:Այնքան կուզեմ ձմեռն էլ փոխվի, ինչպես Գարունն ամեն տարի հազարավոր մանուկ ծնած, մայթերին նազուկ Մայր կանչի: Բայց այս մեկը կարծես ձմեռ չլինի, այսինքն ձյուն կա, բայց տաք է անհասկանալի, էս ինչ է արդեն լսել է Տերը աղերսս:
Դու պար արի, դու հեկեկա,բայց մարդկանց հոգիները խռով մի թողի, քեզ հետ կմնամ մինջև առավոտ, ու ամեն անգամ գիշերից մինչ առավոտ, էլի կմուրամ թափառական հոգով,բայց կուրծքս պարզ մանուկ կգրկեմ...
Լավ է, էլի լույսեր կմնան քեզ հետ վառած,ամեն անկյունում բակի ու շենքի, թեկուզ և ինձնից խռով գնաս, չեմ նեղանա մեկ է Գարունը շուտով քեզ կհաջորդի...

Ծանոթ անծանոթիս, սիրող ու ատողիս, կյանքը գնահատող և քարկոծողիս...Երազանքներն արդեն իրականանում են, ձմեռն այն ձեզնից կխլի, իսկ Գարունը Վերածնունդ կտա...


                                                                                                                

                                                                                                               09.12.2012թ artbarsegh...




   Չեմ ուզում մոռանալ առավոտներս` ու չլքեմ գիշերներիս, չեմ ուզում աննկատ անցնեմ օրվա մեջ բացվող ամենափոքրիկ բողբոջի կողքով, չլսեմ անռիթմ ու անհավասար աղմուկը ստեղծված, որ կարծրացած առավոտիս մի անկյունում, գրում է իր համար նոր երաժշտություն:
Թեկուզ աղմուկին անհավասար, ես կքայլեմ շոշափելով մանուկի պես նոր ծնունդ առած կանաչի միջով, երազներով իմ պատկերած, ու ագահի պես կժպտամ...
Գիտեմ` շատերդ թյուր կարծիքին իմ մտքերի, կզարմանաք աշնան վերջին, ձմռան ցրտին արևն անգամ մեզ լքել է, ուր մնաց թե բողբոջ ծաղկի: Շատերդ կասեք ու կհեռանաք, անհավատ դարձնելով դեռ կաթ ուտող Աստծո պարգևած բացված օրը:
Կանգ առ մի պահ, Խաչակնքվիր, ասա <<Ամեն>> խոսքիդ վերջում, և վայելիր քեզ բաժին հասած օդը մաքուր, քո աշխարհում արև ստեղծիր, ու այն սփռիր համատարած, դու ցանկացիր, դու արարիր, դու կամեցիր, որ ամեն օրդ մանուկ ծնվի...

Բարի Լույս աշխարհ արար, բարի լույս ծանոթ անծանոթիս, բարի լույս օրվան մանուկ...



                                                                                                                  09.10.2013թ (artbarsegh)...


Կարոտն էլ իր գինն ունի ինչպես ամեն ինչը,
Միայն իմանաս կշիռն ում մոտ է...


  artbarsegh

Ամե՛ն ինչ կյանքում պետք չէ ուղղել
փրկելով մեկը, փչացնում ես մյուսին,
որը քեզ ամբողջ ժամանակ ուղղում է...



  artbarsegh


Բացե՛ց դուռը՝
-Բարև ներիր,
կարոտս կտաս, քեզ մոտ եմ թողել...
միևնույն է այնքեզ պետք չէ..
.


  artbarsegh
Ափի՛դ սառնությունը
այսքա՛ն պաղ
դեռ չէի զգացել,
որովհետև՝
ձեռքս բաց թողած երբեք չես քայլում...
 artbarsegh
  Ամենից շատ կյանքում, մենք ուշանում ենք և բաց ենք թողնում արևածագը, իսկ մայրամուտ անկախ մեր կամքից տեսնում ենք ուզած-չուզած...


artbarsegh


     Զգացմունքը՝ գթասրտություն չէ, որ կարողանանք օգտագործել միտքն ու հոգին խեղդելու համար, այլ հայացք կոտրող մի անջրպետ, որ հարկավոր է լինում ամենաանհավանական պահերին մեզ բացահայտելու և փրկելու համար...
                                                                                                                                        artbarsegh

Ամենից շատ կյանքում ոչ թե մեզ չի հերիքում են ժամանակը, որ կա, այլ այն, որ մենք շատ հաճախ չգիտենք, թե  ում հետ կիսենք րոպեները: Մարդկանց մի ընտրեք, նրանց հոգիներն այսօր տեղում չեն...
artbarsegh
 Պատերը հին ավելի թանկ են, քան նրանց վրա եթե կախում ես ոսկեզոծ շրջանակներ, կեղտոտ իրականությամբ...                                                                                                                                                                                                       artbarsegh
Եթե կյանքում կորցնես սեփական գիտակցելու կարողությունը,  բեռ կլինես ինքդ քեզ համար...                                                                                                            
artbarsegh

 Քեզ ընդունեցին քո սխալներով, կպաշտեն ուրեմն առավելությամբ...
                                                                                                                                                                                          artbarsegh

Комментариев нет:

Отправить комментарий