воскресенье, 22 марта 2015 г.

Ամերիկյան գրականության հանճարներից ու հսկաներից մեկը՝

Էդգար Պոն, հիրավի ամենառոմանտիկ բանաստեղծներից է:


  1.                 1809 - 1849թթ.
Բանաստեղծը, որ ամուսնացավ երեխայի հետ և քսանամյա աշխատանքի համար ստացավ ընդամենը... երկու ֆունտ ստեռլինգ

Մոլի խաղերի և ալկոհոլի հանդեպ իր անզուսպ կիրքը Վիրջիննիայի համալսարանից նրա վտարման պատճառը դարձավ: Ավելի ուշ,  Էդգար Պոին հեռացրին Վեստ-Պոյնտի զինվորական ակադեմայից այն բանի համար, որ խախտելով բոլոր օրենքները՝ զորամասում նստած բանաստեղծություններ էր գրում, մինչ մյուսները զենք գործածելու քննություններ էին հանձնում:
Վաղ հասակում որբացավ: Նրան որդեգրեց շատ հարուստ ու ձեռներեց մի ընտանիք: Սակայն, ի վերջո, նա էլ հրաժարվեց որդեգրած իր զավակից և փայտով ծեծելով դուրս արեց տնից, զրկեց ժառանգությունից անգամ, չտալով նույնիսկ մի պեննի՝ գոյությունը պաշտպանելու համար:
Պոյի ամուսնության պատմությունը կարող էր գրական ամեռնահիասքանչ երկերից մեկը դառնալ:  Նա ամուսնացավ իր հորեղբոր աղջկա՝ Վիրջինյա Կլեմի հետ:
Այն ժամանակ Պոն փող չուներ: Ի դեպ, երբեք էլ չուներ, պարզապես չէր կարող ունենալ: Նա անխառն սպիրտ էր խմում: Միակ հարազատ քույրը խելագարված էր, ոմանք պնդում էին, որ ինքն էլ կիսախելագար է:
    Ինչևէ. Էդգար Պոն երկու անգամ մեծ էր իր երիտասարդ կնոջից: Նա 26 տարեկան էր, կինն ընդամենը 13: Ըստ բոլոր կարգի հնագույն հավատալիքների, նման ամուսնությունը պետք է արագ և անխուսափելի վերջ ունենար: Սակայն այդպես չեղավ: Պոն տառացիորեն աստվածացնում էր կնոջը: Նրա հանդեպ անշեջ սերը, պոետին ոգեշնչեց այնպիսի նրբագեղ բանաստեղծական տողեր ստեղծել, որ հավերժ հարստացրին անգլերեն լեզուն:
     Էդգար Պոի բանաստեղծություններն ու պատմվածքները կարող են համաշխարհային գրականության մարգարիտների շարքում դասվել: Սակայն նա չէր կարողանում վաճառել իր գլուխգործոցները՝ գոնե հանապազօրյա հացը վաստակելու համար:
     Տասը տարի ընդմիջումներով  նա գրում, արտագրում և նորից գրում էր  <<Ագռավը >>  պոեմը: Պոեմի հրապարակումը նրան ընդամենը երկու ֆունտ բերեց: Հետագայում <<Ագռավի>>  միայն ձեռագիրը վաճառվեցտասնյակ հազարներով...
     Նյու Յորքի բանուկ հրապարակներից մեկի հարևանությամբ մի առանձնատուն կա, որտեղ էլ ապրում էին Պոն և Վիրջինյան: Այն ժամանակ դա այգիներով շրջապատված կիսաքանդ մի տնակ էր: Թեպետ տնակի ամսական վճարն ընդամենը 12 շիլինգ էր, սակայն բանաստեղծը չէր կարողանում վճարել նույնիսկ այդ չնչին գումարը:
   Նրանք սովի էին մատնված: Երբ կինը հիվանդ էր թոքախտով, հարևանները խխճահարությունից դրդած ուտելիք էին բերում քաղցի մատնված բանաստեղծին ու նրա կնոջը: Չնայած այս ամենին, նրանք երջանիկ էին, քանի որ Պոն օժտված էր բանաստեղծական, իսկ Վիրջինյան՝ սիրելու շնորհով: Վիրջինյան մահացավ: Ամիսներ շարունակ նա չբաժանվեց ծղոտե անկողնուց, քանի որ հագնելու բան չուներ:
   Պոն նստում էր լուռ՝ տառապելով և կարոտելով Վիրջինյային: Այս զգացմունքների թելադրանքով էլ նա կնոջը սիրո մի ձոն ուղղեց: Սիրո խոսք, որպիսին որևէ ամուսին հազիվ թե նվիրած լիներ իր կնոջը...

Հ.Գ. Եթե մենք կյանքում լինեինք Էդգար Պո, մեր կեղծավորությունների ու շռայլություններից զատ կկարողանայինք կուրորեն գիտակցել, որ կարող ենք լինել այդպիսին ինչպիսին նրանք էին...ավաղ...